Ծառայությունը
iBlot-ն անվճար հավելված և կայք է բազար բլոտի հաշիվ պահելու համար։ Հավելվածը հաշվում է ռաունդների միավորները, պահում է խաղերը, թիմերը և վիճակագրությունը։ Օգտվելով iBlot-ից՝ համաձայնում ես այս պայմաններին։
Հաշիվ
- Մեկ մարդ, մեկ հաշիվ։
- Անունդ պետք է լինի մինչև 40 նիշ։ Այն տեսնում են մյուս խաղացողները։
- Գաղտնաբառդ պահիր գաղտնի և մի՛ տուր ուրիշին։
- Դու ես պատասխանատու այն ամենի համար, ինչ մուտքագրվում է քո հաշվից։
Ընդունելի օգտագործում
iBlot-ում չի կարելի
- մուտքագրել խաղեր, որոնք իրականում չեն խաղացվել, կամ կեղծել արդյունքը,
- ներկայանալ ուրիշի անունով,
- վիրավորել կամ նեղացնել մյուս խաղացողներին անուններով, թիմերի անուններով կամ բողոքների տեքստով,
- խանգարել ծառայության աշխատանքին, փորձել մուտք գործել ուրիշի հաշիվ կամ ծանրաբեռնել սերվերը։
Թիմեր, խաղեր և վարկանիշ
Վիճակագրության և վարկանիշի մեջ հաշվվում են միայն ավարտված թիմային խաղերը, որոնք հաստատել է հակառակորդ թիմը, որոնք խաղացվել են թույլատրված կանոններով և որոնց վերաբերյալ բաց բողոք չկա։
Ավարտված թիմային խաղի որևէ թիմի գրանցված խաղացող կարող է մեկ անգամ բողոք ներկայացնել խաղի ավարտից հետո 7 օրվա ընթացքում։ Բողոքը քննում է iBlot-ի ադմինիստրատորը։
Ադմինիստրատորները կարող են ուղղել ռաունդը, մերժել բողոքը կամ չեղարկել խաղը, ինչպես նաև միավորել կամ ջնջել թիմերը։ Ջնջված թիմի խաղերն այլևս չեն հաշվվում, բայց մնում են պատմության մեջ։
Արգելափակում և ջնջում
Այս պայմանները խախտող հաշիվը կարող է արգելափակվել։ Արգելափակված հաշվով հնարավոր չէ մուտք գործել, համաժամեցնել կամ ծանուցումներ ստանալ։
Եթե հաշիվդ արգելափակված չէ, այն կարող ես ջնջել հավելվածի պրոֆիլում։ Արգելափակված հաշվի տերը կարող է գրել info@iblot.am հասցեին, և մենք կպատասխանենք խնդրանքին։ Թե ինչ է լինում տվյալներիդ հետ, նկարագրված է գաղտնիության քաղաքականության մեջ։
Երաշխիքներ
iBlot-ը տրամադրվում է այնպես, ինչպես կա։ Աշխատում ենք, որ ծառայությունը հասանելի լինի, բայց չենք երաշխավորում, որ այն միշտ կաշխատի առանց ընդհատումների։ Միավորները հաշվվում են այն կանոններով, որոնք ընտրված են խաղի համար։ iBlot-ը պատասխանատվություն չի կրում խաղացողների միջև վեճերի համար։
Կիրառելի իրավունք
Այս պայմանների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։
Կապ
Հարցերի համար գրիր info@iblot.am հասցեին։