Բլոտի հաշիվը առանց թղթի և առանց վեճի
Մուտքագրիր խոսացածն ու հավաքածը, մնացածը ծրագիրը կհաշվի ինքը։ Թիմերդ, խաղերդ և վիճակագրությունդ պահվում են ընդհանուր բազայում։
Ամեն ինչ, ինչ պետք է սեղանի շուրջ
Հաշվում է քո փոխարեն
Խոսացած, քուանշ, տերց, բլոտ, կապուտ։ Նշիր, թե ինչ եղավ, և ծրագիրը կորոշի՝ տարավ, թե նստեց։
Մեծ թվեր
Հաշիվը երևում է սեղանի մյուս ծայրից էլ։ Հեռախոսը դիր մեջտեղում, և բոլորը տեսնում են։
Մշտական թիմեր
Ստեղծիր թիմ, հրավիրիր խաղընկերոջդ հղումով կամ QR կոդով, և խաղացեք նույն անվան տակ։
Ընդհանուր բազա
Բոլոր խաղերը պահվում են հաշվիդ մեջ։ Փոխիր հեռախոսդ, և պատմությունը կմնա տեղում։
Վիճակագրություն և վարկանիշ
Քանի խաղ, քանի հաղթանակ, ում հետ ես ավելի լավ խաղում։ Թիմերի ընդհանուր վարկանիշ։
Ձեր կանոններով
Շեմը, քուանշի բազմապատկիչը, կլորացումը։ Կարգավորիր այնպես, ինչպես ձեր ընկերախմբում է ընդունված։
Երեք քայլ մինչև առաջին խաղը
Գրանցվիր
Email-ով, Google կամ Apple հաշվով։
Հավաքիր թիմդ
Հրավիրիր խաղընկերոջդ և ընտրիր հակառակորդ թիմին։
Խաղա մինչև 301
Ամեն ռաունդից հետո մի քանի հպում, և հաշիվը պատրաստ է։
Հաջորդ խաղը գրիր iBlot-ով
Անվճար է։ Գրիչ ու թուղթ փնտրելու կարիք չկա։